«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության կրկնելու մասին: Առաջին վիճակահանության արդյունքով՝ «Բավարիան» պետք է մրցեր Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, իսկ երկրորդ՝ վերջնականից հետո կմրցի ավստրիական «Զալցբուրգի» հետ:
«Սխալներ կարող են պատահել, կրկնակի վիճակահանությունը բոլորի համար արդար որոշում էր:
«Զալցբուրգը» մրցակից է, որը խաղում է դասական ֆուտբոլ: Նրանք բարձր և ակտիվ պրեսինգ են անում, սա շատ երիտասարդ և քաղցած թիմ է։
Նրանց դեմ խաղալն անհարմար է։ Նրանք շատ լավ մարզիչ ունեն՝ ի դեմս Մաթիաս Ջեյսլի։ Նա միշտ լավ է նախապատրաստում թիմին։ Սա այն գլխավոր հավակնորդն է, որը մեզանից կպահանջի ցույց տալ մեր առավելագույնը։ Մենք պետք է հենց սկզբից շատ կենտրոնացած լինենք, քանի որ նրանք մեզ վրա մեծ ճնշում կգործադրեն»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում «Բավարիայի» մամուլի քարտուղարությունը։