«Յուվենտուսի» նախկին պաշտպան Մեդի Բենատիան խոսել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նա շատ զգայուն է պարտությունների նկատմամբ: Նա իր ամբողջ կյանքը զոհաբերում է ֆուտբոլի համար։ Սա է նրա նպատակների, խաղի, հաջողությունների հիմքը։
Այլևս չի լինի այդպիսի վճռականություն ունեցող մարդ, որն ապրում է գագաթ նվաճելու համար»,- ասել է Բենատիան։