«Բարսելոնան» Չավիի գլխավորությամբ վատ հանդիպումների շարք է սկսել

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ (2:2):

Կատալոնական թիմը բաց թողեց հաղթանակը խաղի վերջնամասում՝ 86-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց տանտերերի հարձակվող Չիմի Ավիլան։

«Բարսելոնան» առանց հաղթանակների շարքը հասցրեց երեք հանդիպման՝ երկու պարտություն և մեկ ոչ-ոքի:

Չավիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց ի վեր «Բարսան» անցկացրել է վեց խաղ՝ երկու հաղթանակ, երկու պարտություն և երկու ոչ-ոքի։