Մոհամեդ Սալահին Ջեյմի Վարդիի ռեկորդից 1 խաղ է բաժանում

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ խաղում (1:0) գոլի հեղինակ է դարձել 11-մետրանոցից։

Եգիպտացին «գոլ + փոխանցում» համակարգով միավորներ է վաստակել (13 + 7) մրցաշարի 14-րդ անընդմեջ խաղում։ Այդ շարքը տևում է այս տարվա օգոստոսի 28-ից։

ԱՊԼ-ի ռեկորդը պատկանում է «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին, ով 2015 թվականի օգոստոսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ունեցել է 15 խաղից բաղկացած արդյունավետության շարք: