Գործակալ Մինո Ռայոլան խոսել է «Ոսկե գնդակի» մասին.
ՊՍԺ-ից Լիոնել Մեսսին հաղթող է ճանաչվել 2021 թվականին, իսկ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին զբաղեցրել է երկրորդ տեղը։
«Ես չեմ կարող դա լուրջ վերաբերվել։ Իմ կարծիքով Լևանդովսկին այս տարի պետք է ստանար «Ոսկե գնդակը»։
Ժողովրդավարության պայմաններում որակը միշտ չէ, որ գերակշռում է։ Ընտրության մեջ դեր են խաղում զգացմունքներն ու էմոցիաները: Ում է դա դուր գալիս, ում ոչ»,- Sport1.de-ին ասել է Ռայոլան: