Ունայ Էմերին խոսել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու մասին

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին Չեմպիոնների Լիգայում «Ատալանտային» հաղթելուց (3:2) հետո մեկնաբանել է իր թիմի՝ մրցաշարի փլեյ-օֆֆ դուրս գալը:

«Դուք ինքներդ տեսաք, թե որքան դժվար է խաղալ Իտալիայի էլիտար ակումբներից մեկի՝ «Ատալանտայի» դեմ: Այն գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում և լավ մարզավիճակում է։

Չեմպիոնների Լիգայում մենք ձեռք ենք բերել կայունություն, հեղինակություն և վստահություն, ու դա չափազանց կարևոր է։ Մենք հպարտանալու շատ բան ունենք։ Սա տոնելու հիանալի հնարավորություն է։

Հաջորդ փուլում կլինեն շատ ուժեղ մրցակիցներ։ Մենք պետք է հնարավորինս լավ հանդես գանք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: