Խավիեր Մասկերանոն մարզչական կարիերա է սկսում

Նախկինում հայտնի ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն հունվարին կգլխավորի Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականը, հաղորդում է Sky Sports-ը: Սա 37-ամյա Մասկերանոյի առաջին մարզչական փորձը կլինի։

Այս պաշտոնում նա կփոխարինի Ֆերնանդո Բատիստային, որը կհամալրի Խոսե Պեկերմանի մարզչական շտաբը Վենեսուելայի հավաքականում։

Տարեսկզբից Մասկերանոն աշխատել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի (AFA) ազգային թիմերի մեթոդաբանության և զարգացման բաժնում։

Մասկերանոն կարիերան ավարտեց 2018 թվականին։ Նա խաղացել է «Կորինտիանսում», «Լիվերպուլում», «Բարսելոնայում» և այլ թիմերում։ Խավիերը Արգենտինայի հավաքականի կազմում Օլիմպիական կրկնակի չեմպիոն է (2004, 2008)։