Լուկա Մոդրիչ. «Կարծում եմ՝ արժե նայել ոչ թե իմ տարիքին, այլ խաղադաշտում կատարած գործողություններին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը երեկ Չեմպիոնների Լիգայի «Ինտերի» դեմ խաղում (2:0) ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը, խոսել է իր տարիքի մասին։

«Ես ինձ շատ լավ եմ զգում։ Կարծում եմ՝ արժե նայել ոչ թե իմ տարիքին, այլ խաղադաշտում կատարած գործողություններին։ Տարիքն այժմ դառնում է ավելի քիչ նկատելի, քանի որ խաղացողների կարիերան երկարում է:

Ես շատ լավ եմ։ Ինձ թվում է, որ 30 տարեկանից ցածր եմ»,- ասել է Մոդրիչը Movistar +-ին տված հարցազրույցում:

Այս մրցաշրջանում խորվաթն «Ռեալի» կազմում 17 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 5 գոլային փոխանցում։