Կիլիան Մբապպե. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Հարձակվող Կիլիան Մբապպեն գովաբանել է ՊՍԺ-ի իր թիմակից Լիոնել Մեսսիին, որը Չեմպիոնների Լիգայի երեկ կայացած «Բրյուգեի» հետ խաղում (4:1) դուբլի հեղինակ դարձավ։

«Լիոնել Մեսսիի հետ հեշտ է խաղալ. Նա աշխարհի լավագույն խաղացողն է։ Ընդամենը մի քանի օր առաջ նա ստացավ «Ոսկե գնդակը»։

Երեկվա  խաղում Մեսսին երկու գոլ խփեց, նա երջանիկ է. Հուսով եմ, որ Լեոն կօգնի մեզ ապագայում»,- ասել է Մբապպեն: