«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով։
Կատալոնական ակումբը դեռ չի երաշխավորել իր տեղը մրցաշարի 1/8 եզրափակիչում: Եթե կատալոնական ակումբը պարտվի «Բավարիային», իսկ «Բենֆիկան» հաղթի Կիևի «Դինամոյին», ապա Չավիի գլխավորած թիմը դուրս կմնա Չեմպիոնների Լիգայի խաղարկությունից:
«Վստահ եմ, որ մենք ավելի առաջ կգնանք:
Անվախ. Մենք վտանգում ենք ամեն ինչ և հարգանք ունենք, բայց ոչ վախ։ Անհամբեր սպասում ենք այն պահին, երբ կսկսվի հանդիպումը։
Երկրպագուներին խնդրում եմ հպարտանալ «Բարսելոնային» երկրպագելու համար, քանի որ մեզ մեծ փուլ է սպասվում։ Երկրպագուները գիտեն, որ դրա համար ժամանակ կպահանջվի, բայց մենք միշտ կցանկանանք ուրախ պահել երկրպագուներին՝ չնայած մեր առջև ծառացած մարտահրավերներին»,- ասել է Լապորտան: