Պիկեն ասել է, թե ինչու է վերջին տարիներին «Բավարիան» ավելի հաջող, քան «Բարսելոնան»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե ինչու է «Բավարիան» վերջին շրջանում ավելի հաջող հանդես գալիս, քան «կապտանռնագույնները»։ Երկու թիմերը միմյանց դեմ խաղալու են Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրում։

«Պատճառն ակումբի ղեկավարման մեջ է, դա շատ պարզ է: Մենք կարող ենք խաղալ Եվրոպայի լավագույն մրցաշարերում։ Այո՛, «Բավարիայի» հետ վերջին հանդիպումները չանցան այնպես, ինչպես մենք ակնկալում էինք, բայց դա արդեն անցյալում է։

Մենք կարող ենք ժամերով խոսել այն իրավիճակի մասին, որում գտնվում ենք, բայց պետք է կենտրոնանանք ներկայի և ապագայի վրա»,- Պիկեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։