Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Ինտերի» դեմ խաղից (2:0) հետո պատասխանել է լրագրողների հարցերին։
Հարձակվողների մասին
«Լուկա Յովիչը շատ լավ խաղաց՝ օգնելով թիմին հարձակման գծում: Մենք մի քանի օր ժամանակ ունենք տեսնելու, թե արդյոք Բենզեման կարո՞ղ է վերականգնվել («Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ): Կարծում եմ՝ նա կարող է»։
Մոդրիչի հոգնածության մասին
«Իհարկե, իր տարիքում նա պետք է հանգստանա։ Լուկան ապաքինվելու համար ունի 5 օր։ Կարծում եմ՝ նա տանը լավ է հանգստանում, Լուկան հանգիստ կյանք ունի։
Այնուամենայնիվ, մենք մեր տրամադրության տակ ունենք Վալվերդեին և Կամավինգային, նրանք լավ են խաղում, երբ մտնում են խաղադաշտ»:
Չեմպիոնների Լիգայում հաղթելու «Ռեալի» շանսերը
«Մենք որակյալ թիմ ունենք Լա Լիգայում հաղթելու և Չեմպիոնների Լիգայում պայքարելու համար։
Չկան թիմեր, որոնց կարգը նրանց թույլ կտա խոսել Չեմպիոնների Լիգայում հաղթելու մասին, իսկ մրցաշարում պայքարելու մասին՝ այո: Կան թիմեր, որոնք մեզնից լավն են, կան, որ ավելի ինտենսիվ են խաղում», – իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն: