Անչելոտտին երրորդ մարզիչն է, ով 100 հաղթանակ է տարել Չեմպիոնների Լիգայում

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղում տանն առավելության հասավ «Ինտերի» նկատմամբ (2:0): 

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար դա 100-րդ հաղթանակն էր մրցաշարում:

Այսպիսով, իտալացին դարձել է պատմության 3-րդ մարզիչը, ում թիմը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 100 հաղթանակ է տարել։ Այդ ցուցանիշով առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնն է (115 հաղթանակ): 2-րդ տեղը զբաղեցնում է ֆրանսիացի Արսեն Վենգերը, ով նախկինում գլխավորել է «Արսենալը» (103 հաղթանակ):