«Զենիթի» պաշտպան Դեյան Լովրենը կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Չելսիի» դեմ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
– «Չելսիի» դեմ հանդիպումը չի ազդի թիմերի մրցաշարային դիրքի վրա: «Զենիթը» ավելի ազատ կխաղա՞.
– Մեզ համար այս հանդիպումը մեծ նշանակություն ունի, այն կազդի մեր վստահության վրա, հատկապես կիրակի օրը կայանալիք խաղից առաջ: Կենտրոնացած ենք վաղվա հանդիպման վրա։
Իհարկե, մենք խաղում ենք մի պատճառով. Սա կարևոր հանդիպում է, քանի որ մենք խաղում ենք «Զենիթի» լոգոյի համար, մեր հպարտության համար։ Մենք խաղալու ենք տանը՝ մեր երկրպագուների աչքի առաջ, և, իհարկե, ցանկանում ենք լավ ավարտ ունենալ Չեմպիոնների Լիգայում։
Մենք կորցնելու ոչինչ չունենք։ Պետք է վայելել խաղը և խաղալ առավելագույնը,- ասել է Լովրենը։
«Զենիթը» կխաղա «Չելսիի» հետ վաղը՝ դեկտեմբերի 8-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին: