«Լիվերպուլը» Իտալիայում է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Միլանի» դեմ խաղի համար:
Մերսիսայդցիները խմբում առաջին տեղից արդեն ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիրը, իսկ Յուրգեն Կլոպը կարծես թե պատրաստվում է հայտացուցակի զգալի ռոտացիա իրականացնել։
Liverpool Echo-ն հայտնում է, որ պաշտպան Վիրջիլ վան Դեյկը և կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը «Լիվերպուլի» հետ չեն ժամանել Միլան։
«Լիվերպուլը» հույս ունի դառնալ առաջին անգլիական թիմը, որը կհաղթի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի բոլոր հանդիպումներում։