Պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի ՊՍԺ-ի ևս մեկ հանդիպում։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, իսպանացին Չեմպիոնների Լիգայում չի խաղա «Բրյուգեի» դեմ։ Նա աշխատում է անհատական ծրագրով, 3 օրից նախատեսվում է վերադարձը ընդհանուր խումբ։
Բացի այդ, Յուլիան Դրաքսլերն աշխատում է անհատական ծրագրով։ Նեյմարը շարունակում է վերականգնողական փուլը և շաբաթվա վերջին կանցնի ևս մեկ բուժզննում։
Հիշեցնենք, որ Ռամոսը հոկտեմբերի 28-ին ամբողջական հանդիպում է անցկացրել «Սենտ-Էտյենի» հետ (3:1), որից հետո չի խաղացել «Նիսի» (0:0) և «Լանսի» (1:1) դեմ: Հաղորդվում էր, որ նա չի խաղում մկանային հոգնածության պատճառով։
Այսօր ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կխաղա «Բրյուգեի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:45-ին։