Սերխիո Ռամոսը չի մասնակցի «Բրյուգեի» դեմ մրցավեճին

Պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի ՊՍԺ-ի ևս մեկ հանդիպում։

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, իսպանացին Չեմպիոնների Լիգայում չի խաղա «Բրյուգեի» դեմ։ Նա աշխատում է անհատական ​​ծրագրով, 3 օրից նախատեսվում է վերադարձը ընդհանուր խումբ։

Բացի այդ, Յուլիան Դրաքսլերն աշխատում է անհատական ​​ծրագրով։ Նեյմարը շարունակում է վերականգնողական փուլը և շաբաթվա վերջին կանցնի ևս մեկ բուժզննում։

Հիշեցնենք, որ Ռամոսը հոկտեմբերի 28-ին ամբողջական հանդիպում է անցկացրել «Սենտ-Էտյենի» հետ (3:1), որից հետո չի խաղացել «Նիսի» (0:0) և «Լանսի» (1:1) դեմ: Հաղորդվում էր, որ նա չի խաղում մկանային հոգնածության պատճառով։

Այսօր ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կխաղա «Բրյուգեի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:45-ին։