«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իսպանական և անգլիական ակումբների մասին.
«Իսպանիան մեկ տասնամյակ գերիշխում է ակումբային ֆուտբոլում: Այստեղ մենք դեռ խոսում ենք երկու-երեք տարվա մասին։
Տեսնենք, թե արդյոք Անգլիան կարող է հավասարվել «Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Ատլետիկոյի» և «Վալենսիայի» նվաճումներին:
Անգլիական բոլոր չորս ակումբներն էլ դուրս են եկել Չեմպիոնների Լիգայի իրենց խմբից, և սա մեծ հաջողություն է Պրեմիեր Լիգայի համար»,- ասել է Գվարդիոլան։