Հունգարիայի հավաքականի մամուլի խոսնակ Գերգե Շաբոն հերքել է տեղեկությունը, թե իրենց թիմը կարող է գլխավորել Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը։
Նախօրեին տեղեկություններ կային, որ Չերչեսովը Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուներից մեկն է։
«Ոչ, մենք չենք դիտարկում Չերչեսովի թեկնածությունը մեր ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան լիովին վստահում է Մարկո Ռոսիին. Երկու կողմերն էլ պատրաստ են կատարել պայմանագիրը, որն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։ Ուստի հիմա մենք ընդհանրապես ոչ մի թեկնածուի չենք դիտարկում»,- ասել է Շաբոն Sport24-ի թղթակից Անաստասիա Դրագոմիրին տված հարցազրույցում։
Հունգարացիները չկարողացան դուրս գալ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ՝ որակավորման I խմբում զբաղեցնելով 4-րդ տեղը։