«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների Լիգայի «Լայպցիգի» դեմ խաղից իր սպասելիքներով։
«Մեզ հետ հանդիպման էին եկել 4-5 երիտասարդ խաղացողներ»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ակումբի պաշտոնական Twitter-ի էջը։ – Վաղը կորոշենք կազմը: Կևին դե Բրույնեն վարակվել է կորոնավիրուսով։ Նա ֆիզիկական վիճակ է ձեռք բերում, բայց կորոնավիրուսից հետո ֆուտբոլիստներն իրենց ջախջախված են զգում։ Տեսնենք, թե վաղը քանի րոպե նա կարող է խաղալ:
Իհարկե, տղաները, ովքեր վաղը կխաղան, ցանկանում են հաղթել։ «Լայպցիգի», ինչպես նաև «Բրյուգեի» և ՊՍԺ-ի նկատմամբ հարգանքից ելնելով: Մենք ցանկանում ենք կատարելագործվել։ Մենք գիտենք, որ կարող ենք ավելի լավը լինել, և մենք հստակ գիտենք, թե դա ինչ է։ Սա մեծ հնարավորություն է մեզ համար։
Ես իսկապես հարգում եմ այն աշխատանքը, որը կատարել են «Լայպցիգի» ղեկավարները։ Կարծում եմ՝ «Լայպցիգը» ագրեսիվ կլինի։ Մեզ վրա ճնշում են գործադրելու. Մենք պետք է շատ հպումներով խաղանք, այլապես չենք կարողանա պահել այն տեմպը, որով նրանք սիրում են խաղալ»:
Թիմերի միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 7-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:45-ին։