ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է իր ակումբակից և Արգենտինայի հավաքականում թիմակից Լիոնել Մեսսիի յոթերորդ «Ոսկե գնդակը» նվաճելը։
«Այս տղան խելագար է: Յոթ «Ոսկե գնդակը» խենթություն է:
Ես երազում էի խաղալ նրա հետ նույն ակումբում։ Ես մոտ էի «Բարսելոնա» տեղափոխվելուն, եթե տեղափոխվեի, ապա դա կլիներ միայն նրա հետ խաղալու համար։ Երբ Լեոն տեղափոխվեց ՊՍԺ, ճիշտն ասած, դա լավագույն բանն էր, որ երբևէ պատահել էր ինձ հետ: Ես շատ էի ուզում հաճույք ստանալ նրա հետ ամեն օր խաղալուց, նրան մարզումների ժամանակ, խաղերին նայելուց։
Իմ կարծիքով, դա եզակի է։ Նա անում է այնպիսի բաներ, որոնց չես կարող հավատալ»,- ասել է Դի Մարիան TNT Sports-ին: