Թուրինի դատախազությունը քննում է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը։
Հինգշաբթի օրը կրկին խուզարկվել են ակումբի գրասենյակները։ Այժմ դատախազությունը ուսումնասիրում է Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդին» տեղաափոխվելու ֆինանսական պայմանները։ Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հայտարարել էր, որ Կրիշտիանուին վաճառել է 15 + 8 միլիոն եվրոյով։
Անցյալ ուրբաթ խուզարկել են ակումբի գրասենյակները Թուրինում և Միլանում: Ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է փոխանցումներին վերաբերող փաստաթղթեր, ինչպես նաև հաշիվ-ապրանքագրեր և ֆինանսական հաշվետվություններ։
«Յուվենտուսի» ղեկավարությունը կասկածվում է 2019 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում ֆուտբոլիստների տրանսֆերների չափերը փոխելու մեջ։ Սա անհրաժեշտ էր ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջները բավարարելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազությունը կհարցաքննի Ռոնալդուին կեղծ ֆինանսական հաշվետվությունների գործով, քանի որ, հնարավոր է, պորտուգալացին թուրինյան ակումբում խոշոր աշխատավարձ է ստացել։