Մարկո Ռոզեն խոսել է Դորտմունդի «Բորուսիայի»՝ Չեմպիոնների Լիգայում ձախողման մասին

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն ամփոփել է «Սպորտինգի» դեմ հանդիպումը (1:3), որից հետո գերմանական ակումբը կորցրեց Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։

«Քանի որ չկարողացանք ավելի համոզիչ խաղալ և ավելի անզիջում ֆուտբոլ ցուցադրել, պարտությունը կարելի է արժանի համարել։ Մենք հազվադեպ էինք կորցնում գնդակը, բայց միաժամանակ հեշտությամբ թույլ էինք տալիս մրցակցին գոլ խփել։ Այսօր «Սպորտինգը» ավելի անզիջում էր խաղադաշտում և ավելի լավ էր իրացնում պահերը, քան մենք:

Հիմա ժամանակը չէ խոսելու վնասվածքների և նրանց մասին, ովքեր չեն կարողացել խաղալ։ Մենք եկել էինք այստեղ հաղթելու և փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Մենք ավելի շատ ճնշեցինք տասը հոգով, քան ամբողջ կազմով (74-րդ րոպեին «Բորուսիայից» խաղադաշտից հեռացվեց Էմրե Ջանը):

Սարսափելի պարտություն. Մեր նպատակն էր հաջորդ տարի խաղալ բոլոր երեք մրցաշարերում։ Մենք դուրս մնացինք Չեմպիոնների Լիգայից, և սա մեծ հարված է մեզ համար»,- ասել է Ռոզեն: