ՈւԵՖԱ-ն սկսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն խաղացողի քվեարկությունը։
Հավակնորդների ցուցակում ընդգրկված է չորս խաղացող.
«Սպորտինգի» կիսապաշտպան Պեդրո Գոնսալվեշը դուբլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3:1):
«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլեն երկու գնդակ է խփել «Բեշիկթաշի» դարպասը (2:1):
«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն դուբլի հեղինակ է դարձել «Շախտյորի» դեմ խաղում (2:0):
«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը երկու գոլ խփել է «Բրյուգեի» դարպասը (5:0):