Թոմաս Տուխելը՝ «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակի մասին. «Ֆանտաստիկ արդյունք է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակը (4:0):

«Ցանկանում էինք համբերատար խաղալ: Շատ դժվար է պահեր ստեղծելը և գոլեր խփելը, բայց մենք բավականաչափ պահեր ստեղծեցինք: Հիանալի հանդիպում էր և ֆանտաստիկ արդյունք:

Մենք ավելի սուր խաղացինք, քան Թուրինում: Ավելի շատ ռիսկի դիմեցինք, քանի արտագնա հանդիպմանը: Մենք վերահսկում էինք գնդակը, բայց միայն վերահսկողությամբ դուք չեք կարող խնդիրներ ստեղծել «Յուվենտուսի» համար. ներթափանցող փոխանցումներ են անհրաժեշտ: Մենք հիանալի տեսք ունեինք և լավ գոլեր խփեցինք», – Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: