Ջեյդոն Սանչո. «Չեմպիոնների Լիգան ֆուտբոլային լավագույն մրցաշարն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Վիլյառեալի» նկատմամբ հաղթանակի մասին: 21-ամյա անգլիացին «Դեղին սուզանավի» դեմ խաղում խփեց «կարմիր սատանաների» կազմում իր առաջին գոլը:

«Հպարտ եմ համաշխարհային ֆուտբոլի լավագույն մրցաշարում թիմի կազմում իմ առաջին գոլը խփելու կապակցությամբ:

Հիանալի թիմային աշխատանք էր, մենք դրա վրա ենք հիմնվում», – գրել է Սանչոն թվիթերյան իր էջում:

https://twitter.com/Sanchooo10/status/1463250757541629954?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1463250757541629954%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fbombardir.ru%2Fnews%2F639563-Sancho-Liga-chempionov-luchshiy-futbolnyy-turnir