ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների Լիգայի 2021/22 մրցաշրջանի ֆավորիտների մասին:
«Բոլորն ասում են, որ ՊՍԺ-ն համարվում է Չեմպիոնների Լիգայի գլխավոր ֆավորիտը: Անուններով դա իսկապես այդպես է, բայց մենք դեռ պետք է խաղակցվածություն ձեռք բերենք և իրապես ուժեղ թիմ դառնանք:
Սակայն մենք տիտղոսի միակ հավակնորդները չենք, կան նաև այլ թիմեր: Դա «Լիվերպուլն» է, «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Ռեալը», «Ատլետիկոն»: Շատ թիմեր կան, որոնք ի զորու են պայքարել Չեմպիոնների Լիգայում հաղթանակի համար», – Լեոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: