Սերխիո Ռամոսն ընդգրկվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի հայտացուցակում (լուսանկար)

ՊՍԺ-ի մարզչական շտաբը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման համար հայտացուցակը:

Փարիզյան ակումբի կազմում է հայտնվել պաշտպան Սերխիո Ռամոսը, ով իր տրանսֆերից 4,5 ամիս հետո կարող է նորամուտը նշել թիմի կազմում: 35-ամյա իսպանացին վնասվածքի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը և միայն հիմա է ամբողջությամբ վերականգնվել:

«Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ խաղը տեղի է ունենալու վաղը՝ Երևանի ժամանակով 23:55-ին: