«Ատալանտայի» կիսապաշտպան Մարիո Պաշալիչը խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Յանգ Բոյզի» դեմ սպասվող խաղի մասին:
«Որպես թիմ մենք քաղցած ենք, միշտ ցանկանում ենք ցույց տալ, թե ինչ արժենք: Այժմ գրեթե բոլոր խաղացողներն առողջ են, բոլորը ցանկանում են խաղալ և դրսևորել իրենց:
Հիմա մեզ մոտ լավ շրջան է, թիմն աճում է, ու բոլորը ցանկանում են դրսևորել իրենց», – խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: