ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի հավակնորդները

Հայտնի են դարձել ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության «Տարվա լավագույն տղամարդ մարզիչ» անվանակարգի թեկնածուները:

Հավակնորդների թվում են Անտոնիո Կոնտնե («Ինտեր», «Թոթենհեմ»), Հանսի Ֆլիկը («Բավարիա», Գերմանիայի հավաքական), Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտո Մանչինին (Իտալիայի հավաքական), Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն («Ատլետիկո») և Թոմաս Տուխելը («Չելսի»):

Լավագույնի անունը հայտնի կդառնա հաջորդ տարվա հունվարի 17-ին: