ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2021 թվականի արդյունքներով THE BEST մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի հավակնորդներին:
Թեկնածուների ցանկում են Կարիմ Բենզեման («Ռեալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա» Դորտմունդ), Ժորժինյոն և Նգոլո Կանտեն (երկուսն էլ՝ «Չելսի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապպեն, Լիոնել Մեսսին ու Նեյմարը (բոլորը՝ ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը:
Հաղթողի անունը հայտնի կդառնա 2022 թվականի հունվարի 17-ին: