Մեմֆիս Դեպայ. «Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել»

Հոլանդիայի հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է ԱԱ-2022-ի որակավորման փուլի եզրափակիչ տուրի Նորվեգիայի ընտրանու հետ նախօրեին կայացած խաղի (2:0) մասին:

«Ես շատ հպարտ եմ մեր թիմով։ Չեռնոգորիայի դեմ խաղի արդյունքն այս շաբաթ դեռ մնում էր մեր գլխում։ Սակայն մենք լավ դիսկուսիա ունեցանք և բոլոր խաղացողները պատրաստ էին այսօրվա երեկոյին։ Մենք լավագույն թիմն էինք։ Մենք արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել։

Իհարկե, կարելի էր ավելի շատ գոլ խփել, բայց մենք տիրում էինք նախաձեռնությունը, որը մենք չունեինք Չեռնոգորիայի դեմ հանդիպմանը», – հարձակվողի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: