Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ ազգային թիմի կազմում գոլ է խփել 4 անընդմեջ խաղում:
22-ամյա ռմբարկուն աչքի է ընկել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի (2:0) ր Ղազախստանի (8:0) հավաքականների դեմ խաղերում, ինչպես նաև Ազգերի Լիգայի՝ Իսպանիայի (2:1) ու Բելգիայի (3:3) հետ դիմակայություններում:
Նշենք, որ Մբապպեն Ֆրանսիայի ընտրանու կազմում հանդես է գալիս 2017 թվականից: Ընդհանուր առմամբ նա «եռագույնների» կազմում 53 խաղ է անցկացրել և խփել 24 գոլ: