Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարում Ֆինլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:0) և գնահատել է Քաթարում կայանալիք մրցաշարում «եռագույնների» հնարավորությունները:
«Մենք ցանկանում էինք շատ լավ անցկացնել վերջին հանդիպումը, հարգանք ցուցաբերել մրցակցի նկատմամբ: Գործը կատարված է, մենք հաղթեցինք:
Իհարկե, ես ուրախ եմ խաղալու, գոլ խփելու և առաջին հերթին խաղերում հաղթելու համար: Շատ երջանիկ եմ և հուսով եմ, որ հետագայում ևս այսպես կլինի: Աշխարհի չեմպիոն դառնալու շանսե՞րը: Հաշվի առնելով մեր թիմի մակարդակը՝ այդ նպատակը միշտ մեր մտքերում կլինի: Մենք լավ կպատրաստվենք և կձգտենք միշտ նպատակ դնել մեր առջև», – Բենզեմայի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը: