Լեո Մեսսին մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի հետ ոչ-ոքի արդյունքը

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Բրազիլիայի ընտրանու հետ ոչ-ոքի արդյունքի (0:0) մասին:

«Հենց սկզբից մենք վստահ էինք, որ կարող ենք հաղթել: Մենք փորձում էինք խաղալ, բայց դա մեզ մոտ միշտ չէր հաջողվում: Կարևոր է այն, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք չպարտվեցինք և շարունակում ենք աճել:

Ես ուժերի բավականաչափ պահեստով եմ եկել: Սա շատ լարված խաղ էր: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է, հակառակ դեպքում չէի խաղա», – 34-ամյա ռմբարկուի խոսքերն է մեջբերում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը: