Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի եզրափակիչ տուրում Նորվեգիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Սա ֆանտաստիկ շաբաթ էր, քանի որ մենք ըստ արժանվույն ճանաչեցինք միմյանց: Ես իսկապես կարծում եմ, որ այսօր ֆուտբոլիստները հիանալիորեն կատարեցին ծրագիրը: Մեր խաղացողները հաճույք էին ստանում խաղադաշտում», – 70-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում NOS-ը:
Հիշեցնենք, որ «նարնջագույններն» 1-ին տեղով էին դուրս եկել իրենց խմբից՝ նվաճելով Քաթարում կայանալիք մրցաշարի ուղեգիր: