Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն ԱԱ-2022-ի որակավորման փուլի Սան Մարինոյի ընտրանու դեմ խաղում (10:0) պոկեր է ձևակերպել:
2021 թվականին «Թոթենհեմի» ֆուտբոլիստը 16 գոլ է խփել ազգային թիմի կազմում:
28-ամյա ռմբարկուն գերազանցել է 1908 թվականին Ջորջ Հիլսդոնի սահմանած ռեկորդը, ով 12 գոլ էր խփել: Իսկ Դիկսի Դինը 1927 թվականին կրկնել էր այդ արդյունքը: