Սերբիայի ընտրանու խաղացողները բարեգործական ֆոնդին են փոխանցել իրենց պարգևավճարը

Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստները Քաթարում կայանալիք աշխարհի առաջնություն դուրս գալու համար ստացած պարգևավճարը նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոստացել էր այդ նվաճման համար ֆուտբոլիստներին 1 միլիոն եվրո վճարել: Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ հաղթանակից (2:1) հետո գումարը փոխանցվել է Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվին:

Այդուհանդերձ խաղացողները համատեղ որոշում են կայացրել այն փոխանցել կարիքավոր երեխաների հիմնադրամին: