Ռոբերտո Մանչինի. «Վստահ եմ, որ Իտալիան կհայտնվի աշխարհի առաջնությունում»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարում Հյուսիսային Իռլանդիայի հետ ոչ-ոքի արդյունքը (0:0): «Սկուադրա աձուրան» խմբում 2-րդ տեղն է զբաղեցրել և Քաթարում կայանալիք մրցաշարի ուղեգրի համար կպայքարի անցումային խաղերում:

«Ես տղաներին ասացի, որ հիմա մենք ոչինչ չենք կարող անել: Մարտին մեզ փլեյ-օֆֆ է սպասվում, և մենք պետք է որքան հնարավոր է լավ պատրաստվենք ու արդեն այնտեղից գնանք աշխարհի առաջնություն:

Մեզ դժվար են տրվում գոլերը՝ չնայած պահերի առկայությանը: Մենք հնարավորություն ունեինք առաջին խաղակեսում բացել հաշիվը: Սակայն այս խմբում հարցերը մենք պետք է նախորդ խաղում լուծեինք», – 58-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: