Աշխարհի 2022 թվականի առաջնություն՝ ուղեգիր նվաճած բոլոր հավաքականները

Սերբիայի և Իսպանիայի հավաքականները Քաթարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչի ուղեգիր նվաճեցին՝ իրենց ընտրական խմբերում գրավելով առաջին տեղերը։

Այսպիսով, այս պահին ինը թիմեր արդեն դուրս են եկել եզրափակիչ մրցաշար։

Նախկինում Աշխարհի 2022 թվականի առաջնության ուղեգիր էին նվաճել նաև Խորվաթիան, Գերմանիան, Դանիան, Բրազիլիան, Բելգիան և Ֆրանսիան։ Քաթարը կմասնակցի մրցաշարին որպես հյուրընկալող երկիր։

Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը։