Կրիշտիանու Ռոնալդուն լաց է եղել Սերբիայի հավաքականի դեմ խաղից հետո

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զգացմունքային է արձագանքել ԱԱ-2022-ի ընտրական փուլում  Սերբիայից կրած պարտությանը (1:2):

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողը խաղից հետո նստել է խոտածածկին, ձեռքերը դրել է ծնկներին ու չի կարողացել զսպել արցունքները, գրում է A Bola-ն։

Այս պարտության պատճառով Պորտուգալիայի ընտրանին չնվաճեց Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ուղիղ ուղեգիր: