Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը խոսել է Դոնեցկի «Շախտյորի» հեռանկարների մասին.
«Ես շատ եմ դիտում «Շախտյորի» հանդիպումները: Այնտեղ շատ բրազիլացիներ կան, նրանց թվում են իմ ընկերները։ Օրինակ՝ Դենտինյոն, ում հետ միասին խաղացել ենք «Կորինտիանսում»։ Նաև Դոդոն, Տետեն հիանալի ֆուտբոլիստներ են: Ես շատ ուրախ եմ, որ «Շախտյորը» ամեն անգամ նայում է դեպի Բրազիլիա՝ նոր խաղացողներ փնտրելու համար։ Բրազիլիայի նոր տաղանդ. «Շախտյորում», եթե չեմ սխալվում, 13 բրազիլացի կա։ Պետք է շնորհավորեմ Դոնեցկի թիմի նախագահին նման հրաշալի խաղացողների հետ պայմանագիր կնքելու համար։
«Շախտյորը» մեծ առաջընթաց է գրանցել բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցում է։ Սա ուկրաինական ֆուտբոլին շատ բան տվող թիմ է։ Մադրիդի «Ռեալին» օգտակար է հանդիպել նման թիմերի հետ։ Իսկ դա ձեռնտու է «Շախտյորին», քանի որ եզակի փորձ ձեռք բերելու հնարավորություն կա։
«Շախտյորն» այն թիմն է, որը մոտ ապագայում կկարողանա դուրս գալ կիսաեզրափակիչ կամ նույնիսկ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Այժմ «Շախտյորի» համար կարևոր է աճել։ Դրա համար հարկավոր է խաղալ այնպիսի մրցակիցների դեմ, ինչպիսին Մադրիդի «Ռեալն» է: Իսկապես, հենց «Ռեալն» է Չեմպիոնների Լիգայի ամենատիտղոսակիր ակումբը»,- ասել է Ռոբերտո Կառլոսը դոնեցկյան ակումբի YouTube-ի ալիքին տված հարցազրույցում։