«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակչում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (1:1, 4:3՝ 11-մետրանոց հարվածաշարում) մասին:
«Սա լարված հանդիպում էր, այն պետք է դուր գար հանդիսականներին: Բաց պայքար էր և ինտենսիվ խաղ:
Մենք լավ գործեցինք հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ, վարպետություն ցուցադրեցինք: Կեպան մեկ սեյվ կատարեց, ևս մեկ դեպքում վրիպում եղավ:
Ինձ դուր եկավ, թե մենք որչափ ակտիվ գործեցինք: Լավ հանդիպում էր», – ասել է գերմանացի մասնագետը լոնդոնյան ակումբի ալիքին տված հարցազրույցում: