Չավիի «Ալ-Սադը» ակումբային նոր ռեկորդ է սահմանել

«Ալ-Սադը» Քաթարի առաջնության 7-րդ տուրում 3:1 հաշվով հաղթանակ տոնեց «Ում-Սալալի» նկատմամբ: Շնորհիվ այդ արդյունքի՝ «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Չավիի գլխավորած թիմը նոր նվաճման հասավ:

Ինչպես հայտնում է Marca պարբերականը՝ «Ալ-Սադն» առաջնությունում իր անպարտելիության շարքը հասցրել է 34 հանդիպման, ինչը ակումբային նոր ռեկորդ է:

Հիշեցնենք, որ Չավին «Ալ-Սադը» գլխավորում է 2019 թվականից: