Թոմաս Տուխելը՝ «Սաութհեմփթոնի» նկատմամբ հաղթանակի մասին. «Լարված հանդիպում էր»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակչում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (1:1, 4:3՝ 11-մետրանոց հարվածաշարում) մասին:

«Սա լարված հանդիպում էր, այն պետք է դուր գար հանդիսականներին: Բաց պայքար էր և ինտենսիվ խաղ:

Մենք լավ գործեցինք հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ, վարպետություն ցուցադրեցինք: Կեպան մեկ սեյվ կատարեց, ևս մեկ դեպքում վրիպում եղավ:

Ինձ դուր եկավ, թե մենք որչափ ակտիվ գործեցինք: Լավ հանդիպում էր», – ասել է գերմանացի մասնագետը լոնդոնյան ակումբի ալիքին տված հարցազրույցում: