Ազգերի Լիգա. Իտալիան երրորդ տեղի համար խաղում հաղթեց Բելգիային (VIDEO)

Ազգերի Լիգայում տեղի ունեցավ երրորդ տեղի համար հանդիպումը: Թուրինում կայացած խաղում Եվրոպայի նորընծա չեմպիոն Իտալիան 2:1 հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին: 46-րդ րոպեին կիսապաշտպան Նիկոլո Բարելլան բացեց հանդիպման հաշիվը, իսկ 65-րդ րոպեին Դոմենիկո Բերարդին կրկնապատկեց իտալացիների առավելությունը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը: 86-րդ րոպեին բելգիացիների կազմում հաշիվը կրճատեց փոխարինման դուրս եկած Շարլ դե Կետելարեն:

Երեկոյան, Երևանի ժամանակով 22:45-ին Ազգերի Լիգայի եզրափակիչում կմրցեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները:

Ազգերի Լիգա, երրորդ տեղի համար խաղ

Իտալիա – Բելգիա 2:1 (0:0)

1:0 Նիկոլո Բարելլա (46)

2:0 Դոմենիկո Բերարդի (65, 11-մետրանոց)

2:1 Շարլ դե Կետելարե (86)

Խաղի տեսությունն՝ այստեղ: