Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել բրազիլացու կարիերայում

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է միջազգային կարիերան ավարտելու մասին:

«Ըստ ամենայնի, աշխարհի հաջորդ առաջնությունը կլինի իմ վերջինը։ Վստահ չեմ, որ բավականաչափ ֆիզիկական և բարոյական ուժ ունեմ խաղը շարունակելու համար: Խոստանում եմ անել ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իմ երկրի հետ տիտղոսը նվաճելու համար: Ես նպատակ ունեմ իրականացնել իմ մանկության երազանքը», – Նեյմարի խոսքերն է մեջբերում DAZN-ը:

Նշենք, որ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ժամանակ Նեյմարը կլինի 30 տարեկան: