Կևին դե Բրույնե. «Իտալիան և Ֆրանսիան ունեն 22 բարձրակարգ խաղացող, մենք՝ ոչ»

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն խոսել է Ազգերի Լիգայում իրենց ձախողման մասին:

Բելգիայի ընտրանին կիսաեզրափակչում պարտվել էր Ֆրանսիային՝ 2:3 հաշվով: Քիչ առաջ էլ երրորդ տեղի համար խաղում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Եվրոպայի չեմպիոն Իտալիայի ընտրանուն:

«Երբեմն մենք լավ էինք խաղում լավագույն երկու թիմերի դեմ: Այսօր մենք ունեինք շատ նոր տղաներ, նորեկներ, և նրանք բավականին լավ հանդես եկան: Նման հանդիպումներին մասնակցելը նրանց օգուտ կբերի: Ափսոս, որ մենք երկու խաղում պարտվեցինք:

Էստոնիայի հետ խաղալը լավ է, իհարկե, հարգելով այդ հավաքականը՝ բարձրակարգ հանդիպումները մնում են բարձրակարգ հանդիպումներ:

Մեր խաղացողների նկատմամբ հարգանքով հանդերձ, մենք «միայն» Բելգիան ենք: Մենք ունենք նոր սերնդի ֆուտբոլիստներ: Այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լուկակուն և Էդեն Ազարը, այսօր շատ չկային խաղադաշտում: Եկեք անկեղծ լինենք մեր թիմի մասին: Իտալիան և Ֆրանսիան ունեն 22 բարձրակարգ խաղացող, մենք՝ ոչ»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը: