«FARE» կազմակերպությունն այս մրցաշրջանում ներկայացուցիչներ չի ուղարկի ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ կայանալիք հանդիպումներին

«Ֆուտբոլն ընդդեմ ռասիզմի Եվրոպայում» կազմակերպությունն (FARE) այս մրցաշրջանում ներկայացուցիչներ չի ուղարկի ՈՒԵՖԱ-ի հովանավորությամբ կայանալիք հանդիպումներին:

Կողմերին չհաջողվեց պայմանավորվել պայմանագրի երկարաձգման շուրջ:

Ինչպես նշել է ITV News- ը, FARE-ի աշխատակիցները 2013 թվականից ներկա են գտնվել խտրականության վրա հիմնված միջադեպերի բարձր ռիսկ ունեցող հանդիպումներին, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, պատրաստել տեղեկություններ միջադեպերի վերաբերյալ: Այս մրցաշրջանում այս համատեքստում դիտարկված մոտ 80 խաղ մնաց առանց նրանց ուշադրության:

ՈՒԵՖԱ-ն այժմ ապավինում է սեփական աշխատակիցների զեկույցներին և երկրպագուների կողմից փոխանցված կամ հրապարակված տեսանյութերին:

Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ -ն դեռ բանակցություններ է վարում FARE-ի հետ համագործակցությունը շարունակելու համար: