Լուի վան Գալը սխալ է համարում ՈՒԵՖԱ-ի երրորդ մրցաշարի՝ Կոնֆերենցիաների Լիգայի ստեղծումը

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ՈՒԵՖԱ-ի համար սխալ է համարում Եվրոպական երրորդ գավաթի՝ Կոնֆերենցիաների Լիգայի ստեղծման որոշումը:

«Կոնֆերենցիաների Լիգան այն մրցաշարը չէ, որը քեզ երջանկացնում է»,-  Լուի վան Գալի խոսքն է մեջբերում Dutch Football-ը: «Սրանք պարզապես լրացուցիչ հանդիպումներ են ֆուտբոլիստների համար»:

Այս մրցաշրջանում անցկացվում է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի անդրանիկ խաղարկությունը: